
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 13-ին‵ Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում, դեկտեմբերի 14-ին շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 15-ին Սյունիքում, Վայոց Ձորում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Երևանում`
Դեկտեմբերի 12-ին, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ին հնարավոր են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: