
Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. մեքենաներից մեկը հայտնվել է ձորում․ կա 7 վիրավոր

Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ հովանոցների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք ավտոմեքենա, որոնցից մեկը ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mitsubishi Pajero» մակնիշի 34 VV 027 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Մ. 1963 թ. ծնված) և «Volkswagen Vento» մակնիշի 34 CL 185 պետհամարանիշի (վարորդ` Տ. Ս. 1990 թ. ծնված) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան գլորվել է մոտակա ձորակը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Volkswagen Vento»-ի վարորդ Տ. Ս.-ը և ուղևոր Մ. Ս.-ը (1963 թ. ծնված) տեղի ուժերով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի