
Կոշիկի խանութում հրդեհ է բռնկվել. կա տուժած

Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցների խաչմերուկում գտնվող «Բուգատտի» կոշիկի խանութում:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 52/2 հասցեում՝ «Բուգատտի» կոշիկի խանութում:
Հրդեհը մարվել է ժամը 13.20-ին:
Այրվել է օդորակիչ, գիպսակարտոնե կոնստրուկցիա՝ 2 քմ և կոշիկներ. 1994 թ. ծնված Ռ. Պ.-ը ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: