Վիեննայից այսօր «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք կատարող ինքնաթիռը չի կարողացել այն բարեհաջող իրականացնել՝ եղանակային վատ պայմանների պատճառով, կրկին ետ է դարձել Վիեննա։
Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած Երևանի ավագանու նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին:
Երևանի ավագանու դեկտեմբերի 21-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քվեարկությամբ հավանություն է տվել «Փարքինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու և այդ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծին։
Դեկտեմբերի 22-ից 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Եթե մենք նպատակ չունենք, մենք տարբերակ չունենք լավ ապրելու: Մեզանից լավ մեր երազանքը ոչ ոք չի ձևակերպելու: Եթե մենք չկրթվենք, եթե մենք խելոք բիզնես չանենք՝ փող չենք աշխատելու: Ոչ մեկը մեր փոխարեն այդ գործը չի անելու»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից կնոջը հանրային վայրում ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 21-ին կայացած նիստում քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2016 թվականի ներդրումային ծրագրի ճշգրտումներին և 2016-2020 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը:
72-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Խորապես ցնցված եմ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից: Դատապարտելի եւ անթույլատրելի է մարդկային կյանքի դեմ ուղղված ցանկացած ոճրագործություն:
Նշենք, որ մանկապարտեզը 2016 թվականին հիմնանորոգվել է, որի արդյունքում խմբասենյակները, խոհանոցն ու դահլիճները համալրվել են անհրաժեշտ ու նորացված գույքով։ Վերաբացվել է նաև մանկապարտեզի ձմեռային այգին։
Շիրակի մարզի Գուսաննա գյուղի բնակիչ Վաղինակ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ից մինչեւ ուշ գիշեր մնացել է ձների մեջ ընկած: Նրան պատահական հարեւաններն են նկատել: Գիշերը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 01:30-ին, Վաղինակ Սարգսյանը շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1974 թ. ծնված Վարսենիկ Ա.-ն, 1998 թ. ծնված Արմինե Ա.-ն և 2002 թ. ծնված Գրիշա Ա.-ն:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 3.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Կարեն Ա.-ն:
Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 24-ամյա Արայիկ Գրիգորյանը իր վարած Վազ 2107 մակնիշի 34 PD 858 հմարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Սարամեջ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գետում։
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 7.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 79-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական Lenta.ru կայքին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, ներառյալ՝ Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
«Փաստը» գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, պարզելու, թե առանց տվյալ անձի կողմից դիմում ներկայացնելու ԱՄՆ–ի կառավարության կողմից «գրին քարտ» տրամադրվո՞ւմ կամ շնորհվո՞ւմ է, թե՝ ոչ: Սակայն, դիվանագիտական կորպուսի ուղարկած պատասխանն այնքան էլ հստակ չէր:
Գործադիրը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին դեկտեմբերի 22-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան և օրակարգում ընդգրկել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն ու երեք միջազգային պայմանագրեր:
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից։ Թեև նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արձակուրդում է, սակայն, «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի։
Զանգը, ըստ լուրերի, ստացվել էր ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ, բանանի ներկրման մոնոպոլիստ համարվող Միհրան Պողոսյանից: Վերջինս, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով լուրերը, ասաց. «Ես, ճիշտն ասած, դրա մասով ճշտել եմ, եւ քաղաքացին հերքում է տվել: Դա փաստ է, իմ տեղեկությունները չեն»:
Երաժիշտ Վահան Արծրունին իրեն ապօրինաբար ԱԱԾ կանչելու առիթով դիմել էր օմբուդսմեն Արման Թաթոյանին։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ին հետաքրքրել էր, թե «Սասնա ծռերի» օրերին Արծրունին ինչ է արել, որտեղ է եղել։
Դեկտեմբերի 21-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի սկզբնամասում՝ գլխավոր կամրջի մոտակայքում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան շրջված է փողոցի երթևեկելի հատվածում, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ալեքսանյանի մարդիկ հարակից փռատերերին նախազգուշացրել են, որ դադարեցնեն գործունեությունը՝ «սիթին» լավաշի արտադրամաս ունի ու կբավարարի տարածքի պահանջարկը։
«Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագրի մասակիցներն այս տարի մասնակցում էին նաև «ԴիջիԹեք Էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսին: 168.am-ի հետ զրույցում տղաները նշել էին, որ այս նախաձեռնության շնորհիվ ստանում են մասնագիտական կրթություն, որը հետագայում կարող են կիրառել նաև ռազմաարդյունաբերության ոլորտում:
Հայաստանին 2016թ. հունվարհոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 7 հազար 39.8 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 20 մլրդ 136.2 մլն դրամ կամ 42 մլն 40.9 հազ. ԱՄՆ դոլար:
«Ինչ վերաբերում է խցերի միջև առկա տարբերությանը, ապա այն պայմանավորված է նրանցում պահվող դատապարտյալների ցանկություններով և հնարավորություններով՝ օրենքով չարգելված միջոցներով խցերը բարեկարգելու և կահավորելու իմաստով»:
Հանցագործության կազմակերպիչն ու դերաբաշխողը խարդախության մեղադրանքով պատիժը կրող կալանավորն էր: