
Երևանի հ. 126 մանկապարտեզն անվանափոխվել է «Ժպիտներ»

Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 21-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Երևանի հ. 126 մանկապարտեզ» համայքնային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելու նախագծին: Ըստ այդմ, 1974 թվականին հիմնադրված և 391 սան ունեցող մանկապարտեզը ծնողների և մանկավարժական անձնակազմի առաջարկությամբ անվանափոխվել է «Ժպիտներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։
Նշենք, որ մանկապարտեզը 2016 թվականին հիմնանորոգվել է, որի արդյունքում խմբասենյակները, խոհանոցն ու դահլիճները համալրվել են անհրաժեշտ ու նորացված գույքով։ Վերաբացվել է նաև մանկապարտեզի ձմեռային այգին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն