Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումների մարտավարական վարժանքները: Պարապմունքներն անցկացվում են ուսուցման նոր շրջանի սկսվելու եւ ՀՕՊ-ի զորքերի կազմավորման 101-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում:
Դեկտեմբերի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
Ինչպես նախորդ երկու տասնամյակներին, այս տարի ևս Լոռու մարզի բոլոր դպրոցների տարրական դասարանների, բոլոր մանկապարտեզների և երեխաների խնամքով ու դաստիարակությամբ զբաղվող բոլոր այլ հաստատությունների շուրջ 25.000 երեխա Ամանորյա նվերներ ստացավ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի կողմից:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 09.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1940 թ. ծնված Մարինկա Մ.-ն, 1985 թ. ծնված Ալինա Ա.-ն, 1965 թ. ծնված Անժելա Մ.-ն, 2007 թ. ծնված Կարո Ս.-ն և 2007 թ. ծնված Վազգեն Ս.-ն:
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, քաղաքացիների համար նախատեսված անձնական իրերի պահոցներից մեկի միջից հայտնաբերել և առգրավել են համակարգչի խաղային կցորդ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված «B8» գրառմամբ, 20 գրամ ընդահանուր քաշով 5 դեղահաբ:
Գյումրիում հայտնաբերվել է կանեփի լաբորատորիա։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր հանցագործության շարժառիթը, կասկածյալի ինքնությունը, ով նույն վարչական շրջանի բնակիչ է, 27 տարեկան։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան նոյեմբերին մեղադրանք է առաջադրվել սպանության համար։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ գիշերը տեղացած ձյան հետևանքով դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշթղաների կիրառման դեպքում այս պահին բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.49-ին, մարվել՝ 03.20-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 4 քմ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Կնոջ մահից հետո առանձնատան երկու սենյակների անկողիններն այրելու միջոցով փորձ է արվել հրկիզել տունը, սակայն մեղադրյալի կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցվել. տուժածի դիակն ու անկողիններն ամբողջությամբ չեն այրվել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 25-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 25-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 31 շենքի մոտ հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է օգնություն:
Դեկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում ջերմաստիճանը կտրուկ տաքացել է:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 05.27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 33ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Lexus» մակնիշի 35 CR 758 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Ա. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել նորակառույցի շինհրապարակի թիթեղյա պարսպին և մոտ 30 մ վնասելով այն` կրկին հայտնվել երթևեկելի հատվածում:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 18 շենքի առաջին հարկում գտնվող վարսավիրանոցում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը։
«Ամեն ինչի տակից դուրս կգամ, կհաղթահարեմ». տիկին Գոհարը հիշում է Տիգրանի այս խոսքն ու ասում. «Ես ամեն օր հիշում եմ իր այդ խոսքը, որ ամեն ինչի տակից դուրս կգա, որ միշտ հաղթող կլինի… Ամեն օր ապրում եմ իր այդ խոսքով»:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում Ռուսաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Ստուպիշինի դերը հայ ռուսական միջպետական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում մեծ էր` հաշվի առնելով նաև տվյալ ժամանակահատվածի աշխարահաքաղաքական բարդ իրավիճակը:
Մենք Վ. Բոստանջյանից հետաքրքրվեցինք, թե, ամեն դեպքում, այդ նվազեցումն այլ ծառայությունների, ապրանքատեսակների գների վրա կարո՞ղ է ազդել և ի՞նչ չափով։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ի՞նչ ազդելու մասին է խոսքը։ 1.22 դրամն ի՞նչ է իրենից ներկայացնում, որ որոշակի ազդեցություն ունենա շուկայում, դրա միայն հարաբերականորեն դրական կողմը կայանում է նրանում, որ գոնե չեն թանկացրել։ Ռուսերեն ասած՝ «и на то спасибо», որ չեն բարձրացրել։ Մոտենում են ընտրությունները, ու ասում են՝ թող գոնե հասարակության մեջ այդ բառը կիրառվի, տարածվի, որ էժանացել է սակագինը»։
Օրեր առաջ «Ասպարեզն» անդրադարձել էր Գյումրու Սահմանապահների 131/14 հասցեում բնակվող Աննա Էլբակյանի եւ նրա որդու` 6-ամյա Արմենի սոցիալական ծանր պայմաններին: Մայր եւ որդի բնակվում են ավտոտնակին կից գտնվող պահեստամասերի խորդանոցում: Ճանապարհածախսի պատճառով Արմենը դպրոց չէր հաճախում, սովորում է Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցում:
Միևնույն ժամանակ, մասնագետները խորհուրդ են տալիս զգոնություն ցուցաբերել և խուսափել հանրության մեջ հայտնի միջոցների ձեռնարկումից: Մասնավորապես՝ արգելվում է տաքանալու նպատակով ալկոհոլ կիրառել, քայլել, եթե ցրտահարված են ոտքերի մատները, ձյունով չշփել ցրտահարված մասերը, քանի որ այսպիսով կարող են վնասվել հյուսվածքները: Չի կարելի ջեռակ օտագործել կամ կրակի, տաքացուցչի մոտ տաքացնել վնասված հատվածները:
«Տունը, որտեղ նրանք ապրում են, նաեւ անասնագոմ ունի, տնամերձ հողամաս, որոնք ապրուստի միջոց են, սակայն ամուսինները չեն ձգտում օգտագործել այդ հնարավորությունները: Հարեւանները եւս հաստատում են, որ ամուսիններն օրվա մեծ մասը տանը մենակ են թողնում անչափահաս երեխաներին: Մենք հարկ ենք համարում մեր ուշադրության կենտրոնում պահել այս ընտանիքը, առավելապես՝ անչափահաս երեխաներին»,-ներկայացրեց Սոթքի գյուղապետը:
«Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. առանձին հատվածներում՝ մասնավորապես Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Երևանում՝ ինտենսիվ ձյուն»:
Դեկտեմբերի 25-27-ին սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: