Վթարի է ենթարկվել «Հայփոստ»-ի մասնաճյուղի տնօրենը. shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ, 24-ամյա Արայիկ Գրիգորյանը իր վարած Վազ 2107 մակնիշի 34 PD 858 հմարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Սարամեջ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գետում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Ա. Գրիգորյանն աշխատում է «Հայփոստ»-ի Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մասնաճյուղի տնօրեն։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։