
Հայաստանին մարդասիրական օգնության ծավալները աճել են 10,6 տոկոսով

Հայաստանին 2016թ. հունվարհոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 7 հազար 39.8 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 20 մլրդ 136.2 մլն դրամ կամ 42 մլն 40.9 հազ. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 10,6 տոկոսով:
Ստացված օգնության 52.6%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.7%-ը` մանածագործական իրերը, 7.5%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 6.8%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 4.9%-ը` սարքեր և ապարատները, իսկ 13.5%-ը` մնացած ապրանքները: