
Վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 7.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 79-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 11.10-ին, տղամարդը՝ 1937 թ. ծնված Պետրոս Թագվորյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: