Սամվել Ալեքսանյան-Մհեր Սեդրակյան հակամարտության արդյունքում Էրեբունու շուկայի մոտ «Երեւան սիթի» կբացվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Ալեքսանյան-Մհեր Սեդրակյան հակամարտության արդյունքում Էրեբունու շուկայի հարեւանությամբ այսօր հերթական «Երեւան սիթիի» բացումը տեղի կունենա։ Ալեքսանյանի մարդիկ հարակից փռատերերին նախազգուշացրել են, որ դադարեցնեն գործունեությունը՝ «սիթին» լավաշի արտադրամաս ունի ու կբավարարի տարածքի պահանջարկը։

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանն ու Մհեր Սեդրակյանը համատեղ որոշել էին վերանորոգել եւ շահագործել Էրեբունու շուկան, բայց ամիսներ առաջ ինչ-ինչ տարաձայնությունների արդյունքում Լֆիկն առանձնացել է ու շուկային հարակից տարածքում գտնվող «Ուրարտու» խանութը գնել, վերակառուցել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս