Բաժիններ՝

«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խոչընդոտ չէ հայ-ռուսական հարաբերությունների համար». Վիգեն Սարգսյան 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռուսական Lenta.ru կայքին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, ներառյալ՝ Մոսկվայի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ակտիվ համագործակցությունը չի հակասում արդյոք ռուս-հայկական համագործակցությանը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը սկսվել է 1994թ․, երբ Երևանը միացել է դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։

«Ինչպես արդեն նշեցի, մեր զինծառայողները մասնակցում են խաղարարարական օպերացիաների, ինչը թույլ է տալիս մեզ անգին փորձառություններ ձեռք բերել մոլորակի վրա տարբեր կետերում խաղաղության ապահովմանն ուղղված գործողությունների պլանավորման և անցկացման գործում։ Մենք, բնականաբար, ժամանակակից խաղաղարարական ոլորտի ստացված գիտելիքներով, փորձով կիսվում ենք ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցների հետ։

Համոզված եմ, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խոչընդոտ չէ հայ-ռուսական հարաբերությունների համար»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, թե այդ բոլոր տարիներին Ռուսաստանի հետ համագործակցությունը միայն ընդլայնվել է։

«Ուշադրություն դարձրեք. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը այն հարթակներից է, որտեղ ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը համընկնում են»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս