Պետրոս Ղազարյանին փոխարինելու է Նվեր Մնացականյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից։ Թեև նա երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ արձակուրդում է, սակայն, «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, Պետրոս Ղազարյանն այլևս չի վերադառնա աշխատանքի։ Նրա հարցն անձամբ Սերժ Սարգսյանն է լուծել։ Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ Պետրոս Ղազարյանին փոխարինելու է Հանրային հեռուստաընկերությունից վերջերս ազատված, «հարցազրույց» հաղորդաշարի հեղինակ Նվեր Մնացականյանը։
Նշենք, որ Պետրոսի ազատման պատճառ է դարձել այն, որ նա օրեր առաջ հյուրընկալել էր դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանին, ով պատրաստվում է հիմնել «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նախ նախօրեին հաղորդումը հեռացվեց «Յութուբից», իսկ երեկ Պետրոս Ղազարյանը՝ աշխատանքից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: