ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 19:30-ի դրությամբ՝ Գավառի, Վայքի, Թալինի տարածաշրջանների, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների դաշտային հավաքները, որոնց մասնակցում Է ավելի քան 300 հետախույզ:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղամասար գյուղի բնակչուհի Շ.Գյուլումյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Անցնող 2016 թվականն առանձնահատուկ էր մեր նորագույն պատմության մեջ: Մենք ստիպված եղանք դիմակայել մեզ անակնկալի բերելու անհաջող փորձ կատարած ոսոխին, իսկ դրանից ընդամենը ամիսներ անց հանգուցալուծել երկրի մայրաքաղաքի կենտրոնում զինված հարձակում իրականացրած և պատանդներ վերցրած հանցախմբի ստեղծած իրավիճակը»:
«2016 թվականի դեկտեմբերի 20-ին ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Խորհրդի անունից հաստատեցին Վրաստանի համար այցագրային ազատականացման վերաբերյալ Եվրախորհրդարանի հետ համաձայնագիրը»,- նշվում է փաստաթղթում:
Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում է ակտիվ միջոցառումների իրականացումը՝ 71-ամյա Ալֆրեդ Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:
168.am-ի հարցին՝ համակարգը պատրա՞ստ է առանց դեղատոմսի դեղերի վաճառքն արգելելու պահանջին, քանի որ, օրինակ՝ եթե քրոնիկ հիվանդ է կամ ի վիճակի չէ գնել նշանակված ամբողջ քանակը միանգամից, դա ինչպե՞ս է լինելու, նա այսպես պատասխանեց։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 10.30-ին, Նոր Խարբերդ Ա/Ը 30-րդ փողոցի թիվ 50 տան մոտ իրար էին բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և անհայտ մակնիշի կցորդով մոտոցիկլետը:
Դեկտեմբերի 21-ից 25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ պաշտպանության նախկի նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Ռուզաննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ամուսնու ֆեյսբուքյան էջին:
Անծանոթ աղջկա հետ հյուրանոցում գիշերելն ավարտվեց դանակահարությամբ:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի փրկարարական վարչության ՀՓՋ-ի մոտակայքում (Շարուրի փողոցի թիվ 22 շենք) տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Opel Vectra» մակնիշի 34 NZ 757 (վարորդ՝ Գ. Մ.), «ՎԱԶ 2121» մակնիշի 06 UT 308 և «Volkswagen Passat» մակնիշի 71 PX 700 պետհամարանիշներով (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Եղանակը ռեկորդ է սահմանում: Առաջիկա գիշերը Պաղակն-Աշոցք հատվածում ջերմաստիճանը կնվազի մինչեւ 35 աստիճան: Հարկավոր է տաք հագնվել՝ հորդորում են մասնագետները: Սառնամանիքը մի քանի օր չի նահանջելու:
Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա, վերջին օրերին կանխվել է 68 հազար 400 հատ ձվի, 1000կգ կարագի և 22000կգ աղի, 4256կգ բուսասերուցքային մածուկի, 1740կգ հավի սառեցված աղացած մսի, 500կգ կաթ պարունակող պանրային արտադրանքի խմբաքանակների ներմուծումը հանրապետության տարածք: Նշված բոլոր խմբաքանակները ենթակա են ոչնչացման, օգտահանման կամ հետ վերադարձման:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 07.39-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոբուս:
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Թումանյանի, Դիլիջանի, Գավառի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին որոշում կկայացնի, ըստ որի՝ 2017 թվականի փետրվարի 1-ից բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1 դրամ 22 լումայով։
Կառավարությունն օրեր առաջ 550 հատ շնորհավորական բացիկներ է պատվիրել «Հայրապետ հրատարակչություն» ընկերությունից: Բացիկներից յուրաքանչյուրի արժեքը 1800 դրամ է, իսկ կառավարությունը վճարելու է ընդհանուր 990 հազար դրամ:
Մամուլում արդեն հրապարակումներ են եղել` հայկական բանակում նորագույն տեխնոլոգիաների ներմուծման և սահմանագոտում զինվորների համար առավել անվտանգ ծառայություն ապահովելուն ուղղված ջանքերի վերաբերյալ։ Խոսքը վերաբերվում է սահմանային գոտում գիշերային համապատասխան սարքավորումների տեղադրմանը, որոնց բացակայության պատճառով մեր զինվորները գիշերային ժամերին թշնամու քայլերը չեն կարողանում տեսնել։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձեց պարզել՝ ինչի հետ է կապված բնակարանային գողությունների բացահայտման խայտառակ վատ ցուցանիշը: Ի պատասխան՝ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը շտապեց «մեղքը բարդել» Քննչական կոմիտեի վրա. «Այդ կառույցի ղեկավարն իր կառույցից է խոսել: Ոստիկանությունը տարին ամփոփելիս կանդրադառնա իր աշխատանքներին»:
Գյումրիի 221, 223, 228, 233 տնակային թաղամասերի բնակիչները իրենց խաբված են համարում: Տնակային ավաններում ապրողների փոխանցմամբ, դեկտեմբերի 11-ին Գագիկ Ծառուկյանի` Գյումրի այցից մի քանի օր առաջ, իրենց զանգել, եւ ասել են, որ այդ օրը լինեն քաղաքի կենտրոնական հրապարակում, որպեսզի ներկա գտնվեն երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ նախատեսված պսակադրման արարողությանը:
Հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները ստուգելու համար։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում պահանջված գումարի մի մասը՝ նախապես մշակված 5.000 ԱՄՆ դոլարը, հունիսի 1-ին տրվել է քաղաքացուն, ինչը վերջինս նույն օրը երեկոյան փոխանցել է բաժանմունքի պետին՝ պայմանավորված վայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Օրենքով սահմանված կարգով Շ.Ավետիսյանի ավտոմեքենայում իրականացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել էր կաշառքի առարկա հանդիսացող 5.000 ԱՄՆ դոլարը: Շ.Ավետիսյանը ձերբակալվել էր և հարցաքննվել։
Սեղանին նախաճաշն է, տունը՝ զարդարված. կադրեր Սպիտակում ընտանեկան ողբերգության վայրից:
3 միլիոնանոց կահույքի գողությունը բացահայտվեց:
Հայաստանում 2016 թվականի ընթացքում 2 հազար 519 գործատուի կողմից ներկայացվել է շուրջ 7 հազար 647 չկրկնվող թափուր աշխատատեղերի հայտ: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Նրա խոսքով` Հայաստանում առավել պահանջված են նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները:
Գիշերային ժամերին ավտոմեքենաներից գողություններ կատարողները հայտնաբերվեցին:
«Ազգ բանակը» սպառողական բրենդ չէ, այլ գաղափարախոսություն, որի շուրջ թե իշխանություն, և թե ընդդիմություն պետք է կառուցեն իրենց քաղաքականությունը:
Հունական զինուժը հայկական զինված ուժերին համարում է եղբայր, իրական եղբայր, որովհետև երկու ժողովուրդները կողք կողքի անցել են դժվարին փուլերով, և նրանց գործակցությունը կշարունակվի` անկախ տարածաշրջանի զարգացումներից:
ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինը դեկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը Գյուլիքևխյան փողոցի թիվ 1 շենքի մի բնակարանից, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխել 1956 թ. ծնված Սամվել Հ.-ին, 1959 թ. ծնված Կարինե Հ.-ին և 1976 թ. ծնված Յուրա Ա.-ին: