Հունվարի 12-ին, 14-16-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 13-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետ յանի որոշմամբ՝ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալներ Արեգ Գալստյանը և Իոսիֆ Իսայանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Նա գտնում է, որ Շտապօգնության ծառայության վարկանիշը բարձրացել է, որովհետև այսօր «շտապօգնության մեքենան հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, դեղորայքով, ու բժիշկները հիմնականում կատարում են իրենց աշխատանքը բավականին պատշաճ»։
Հունվարի 11-ին, ժամը 12.37-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի դուռը փակ է, հնարավոր է՝ ներսում հրդեհ է բռնկվել:
Հունվարի 11-ին, ժամը 12.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Կարմիր բլուր» կայարանի մոտակայքում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող տարեց կինը պառկած է երկաթգծերի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Հունվարի 10-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցի մոտ գազի պայթյուն է տեղի ունեցել. տուժած անձ կա:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 11-ին Թեհրանի ազգային առաջնորդարանում հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ:
Ժամը 09։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան նրբանցք 6-րդ շենքի հարևանությամբ գտնվող, սակայն չգործող մանկապարտեզի գլխավոր մուտքի դռնից տղամարդու դի կա կախված։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր խորհրդակցություն բնակլիմայական աղետների, մասնավորապես կարկտահարության վնասների կանխարգելման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա քայլերը քննարկելու նպատակով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 11-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Ժամը 02։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով և քթի կոտրվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «MAN» մակնիշի 348 OF 61 պ/հ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առաջացել է գազի արտահոսք: Փրկարարները գազի վթարային ծառայության աշխատակիցների հետ համատեղ դադրեցրել են գազի արտահոսքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է, որ Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպտման հետաքննության շրջանակներում ձերբակալվածների թվում եղել է այն վարորդը, որը նրան սպասարկում էր քաղաքում հոկտեմբերին Նորաձեւության շաբաթին նրա ժամանման ընթացքում: Այս մասին հայտնել է Gulf News հրատարակությունը:
Վատիկանի գաղտնի արխիվներում հետազոտություն իրականացնող Վալենտինա Վարդուհի Կարախանյանը հավաքագրել է տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Հռոմի Բենեդիկտոս XV Պապի նվիրակը տեղեկացել Հայոց ցեղասպանության մասին և փորձել դադարեցնել այն: Հետազոտողը Rome Reports-ին պատմել է, որ պատրաստվող գրքի գլխավոր դերակատարներից է Հռոմի Պապի ներկայացուցիչ, կարդինալ Անգելո Մարիա Դոլչին, ով Հայոց ցեղասպանության տարիներին փորձել է մոբիլիզացնել Կոստանդնուպոլսում դիվանագիտական կորպուսը, դատապարտել է կատարվող դեպքերն ու թեպետ առանց հաջողության, սակայն այդ խնդրով հասել է անգամ մինչև սուլթան:
50-ից ավելի գողությունների բացահայտման հետքերով:
Ամանորի հանգիստը Հայաստանից դուրս կազմակերպելու պատրվակով քաղաքացիներից գումարներ է կորզել:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այս տարվա մարտի կեսերից ծխախոտի տուփերի վրա կհայտնվեն սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ:
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողների անհատական գործնական ուսուցումը «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում:
Մեկ օրով վարձակալը տունը թալանել է:
Հունվարի 10-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելի փողոցի թիվ 17/24 տան պատը փլուզվել է, առկա է մյուս պատերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայեդ ալ Նահայյանը հորդորել է երկրի բոլոր մզկիթներում աղոթել անձրեւի համար: Այս մասին հայտնել են Էմիրության ԶԼՄ-ները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ Ալավերդի Թումասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի որդուն:
Նա վարժվել է օդանավակայանի հարմարություններին: Սպասասրահներում մշտապես աշխատում են օդափոխիչները, գործում են ֆուդ-կորտ եւ սուպերմարկետներ, կարելի է օգտվել ցնցուղից եւ անվճար Wi-Fi-ից: Նա պլանավորում է վաճառել բնակարանը, բայց առայժմ չի պատրաստվում հեռանալ օդանավակայանից:
Արթուրի խոսքով՝ նա անազատության մեջ է 2014թ. հոկտեմբերից. դատապարտվել է անչափահաս տարիքում, գողության համար։ «Շուտով կլրանա 20 տարիս, ես դեռ գաղութում եմ, եկել է ժամանակս, ինձ չեն ուզում ազատել»,- ասաց նա՝ նշելով, որ 2018թ. հոկտեմբերին լրանում է պատժի կրման ժամկետը, սակայն 3 ամիս անց կրկին պատրաստվում է դիմում ներկայացնել։
«Մեր կարևոր գործառույթներից է բանակում մարդու իրավունքների պաշտպաքնության ապահովումը, և այդ հարցում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ աշխատանքը տալիս է իր արդյունքը»,- նշեց նախարարը` շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, ովքեր աջակցել են նախարարությանը բանակում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում:
Օրերս «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Կարինե Թուխիկյանը 168.am-ին հանձնեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրենց ուղարկված նամակը, որում ասվում էր, որ ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ նպատակահարմար չէ այլևս «Զիպրեքսա» դեղի մատակարարումը, և այն փոխարինվելու է մեկ այլ պրեպարատով։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Ֆրանսիայի եւ ԱՄՆ արեւելյան շրջանի իր տեղական մարմինների ֆինանսավորմամբ մեկ «Էստոնիա» ռոյալ եւ ինը «Պետրոֆ» դաշնամուր է նվիրաբերել Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցին: