
Մեկնարկել են Հայաստանի ռուսական ռազմակայանի մոտոհրաձիգների դաշտային պարապմունքները

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողների անհատական գործնական ուսուցումը «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում:
Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկ ամսվա ընթացքում ավելի քան հազար մոտոհրաձիգներ պարապմունքներ կանցկացնեն ծովի մակերեւույթից 1,5-ից մինչեւ 2,5 հազար մետր բարձրության վրա էքստրեմալ պայմաններում:
Պարապմունքներն սկսվել են ստորաբաժանումների մարտական պատրաստության պլանային ստուգմամբ, դեպի միավորման զորավարժարաններ 30 եւ 100 կիլոմետր ռազմերթերով՝ ավտոմայրուղիներով եւ կտրտված դժվարանցանելի ճանապարհներով:
Պարապմունքների անցկացման շրջաններ առաջշարժման ընթացքում ստորաբաժանումները յուրացրել են պայմանական հակառակորդի դիմագրավման եւ տեղանքի բարդ սառցակալած եւ ժայռոտ հատվածների հաղթահարման հիմունքները:
Մոտոհրաձգային ստորաբաժանումների ուսուցման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում զինծառայողների գործողություններին օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին կրակային, մարտավարական, բժշկական, հատուկ պատրաստման եւ մարտական մեքենաների վարման պարապմունքներում: