ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հունվարի 10-ին, ժամը 12.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 8-րդ փողոցի թիվ 14 տանը տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Նախորդ տարիների հետ համեմատած՝ այս տարի զգացվում էր նախատոնական իրարանցման պակասը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Հունվարի 11-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նյութերի հիման վրա հարուցված նոր քրեական գործը:
«Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի 18/01-Ա հրամանով 2017 թվականի հունվարի 9-ից ես` Գագիկ Սուրենյանս, նշանակվել եմ օդերևութաբանության կենտրոնի պետ: Աշխատանքիս գնահատականի համար շնորհակալություն եմ հայտնում ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանին»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2016թ. նոյեմբերի 25-ի №333Ն որոշմամբ սահմանված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ-ները) սկսել են բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Վոլոդյայի Մարուխյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազի պաշտոնից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 9-ին, ժամը 5.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ 1974 թ. ծնված Արմեն Գ.-ն, 1976 թ. ծնված Ռուզաննա Գ.-ն և 2005 թ. ծնված Գոռ Գ.-ն Այնթապ գյուղի իրենց տանը վատ են զգացել, ախտորոշումը՝ «շմոլ գազի թունավորում՝ հարցականով»:
Հունվարի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտից բերման է ենթարկվել 1973թ. ծնված Դավիթ Մ.-ն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 10-ին, ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 141 տանը հարակից այրվում է հավաբուն:
ԼՂՀ պաշտպանության բանակի վիրավորված զինծառայող Գարիկ Վարդանյանի ուղեղի վրա այտուց են հայտնաբերել:
Իրավիճակը ավտոճանապարհներին տոնական օրերին:
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թիվ 12 բրիգադի «Ֆորդ» մակնիշի 01 4U L64 պ/հ (վարորդ Ռ.Ա.) շտապօգնության ավտոմեքենան:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Գոհարիկ Խաչատրյանին, Կարինե Անտոնյանին և Ալլա Կարապետյանին, Քրիստինե Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք կազմակերպել են խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը և ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը և այդ նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելը։
Ավստրալիայի Քվինսլենդի նահանգում շնաձուկը հարձակվել է դայվերի վրա, որն զբաղվում Էր ձկնորսությամբ: Պատահածի տեսագրությունը հունվարի 8-ին հրապարակվել Է Liquid Vision-ի YouTube-ալիքում:
2016 թվականին Միացյալ Նահանգներում 2.2 մլն նոր աշխատատեղ է ստեղծվել, իսկ աշխատող քաղաքացիների եկամուտներն ավելացել են 2.9 տոկոսով, որը վերջին 7 տարիների ամենաբարձր ցուցանիշն է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը 1000 հատ մեդալի տուփերի համար վճարել է 3 մլն 402 հազար դրամ: Ըստ կառավարության կայքի՝ «ԱՏԱ» ՍՊ ընկերությունից նախարարությունը ձեռք է բերել 500 հատ տուփ՝ յուրաքանչյուրը 4000 դրամով:
Տոների ընթացքում հավաքած կիլոգրամների մեծ մասը ոչ թե ճարպ է, այլ ջուր։ Բժիշկ-դիետոլոգ, սննդաբան Լիդիա Այվազյանը խորհուրդ է տալիս անցնել սովորական սննդակարգի՝ քչացնելով ոչ թե ուտելու քանակը, այլ չափաբաժինները, նվազեցնել աղի պարունակությունը, քաղցր ուտեստները։
Ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանի որոշ մարզերի դպրոցներում դասերի ժամերը կկրճատվեն: «Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու և այլ մարզերում եղանակը տաք է և դպրոցներում կարելի է հանգիստ դաս անել, սակայն Արարատի, Արմավիրի և մի քանի այլ մարզերում կան դպրոցներ, որոնք լիարժեք չեն ջեռուցվում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Անդրադառնալով կենսաթոշակային ոլորտին՝ նախարարը դեռևս չլուծված խնդիր է համարել աշխատանքային ստաժների ճշգրիտ հաշվարկումը և նշել, որ հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն ոչ հավաստի փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերի վերհանման և բացառման ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2017 թվականի հունվարի 2-ին 12-րդ դասարանի աշակերտին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 14 անձի:
Սմարթֆոններով պոռնոկայքեր այցելող հայաստանցիների թիվը կտրուկ աճել է