![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանի «Կարմիր բլուր» կայարանի մոտ կինը պառկել է երկաթգծերի վրա
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/PM876image002.jpg)
Հունվարի 11-ին, ժամը 12.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Կարմիր բլուր» կայարանի մոտակայքում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող տարեց կինը պառկած է երկաթգծերի վրա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչի հետ և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ա. Բ.-ը (1956 թ. ծնված) գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: