
ՃՏՊ Վիլնյուսի փողոցում. «Սանիթեք»-ին պատկանող ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

Հունվարի 10-ին, ժամը 03.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «MAN» մակնիշի 348 OF 61 պ/հ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առաջացել է գազի արտահոսք: Փրկարարները գազի վթարային ծառայության աշխատակիցների հետ համատեղ դադրեցրել են գազի արտահոսքը: