«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 30-ին`պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 29-ին, ժամը 22.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Փարպեցի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող «Վիա Արթիստ» հագուստի խանութում:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ավտոճանապարհները, Արագածի տարածաշրջանի Միջնատուն, Շենկանի, Միրաք, Ապարանի տարածաշրջանի Վարդենիս, Չքնաղ, Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի, Ամասիա-Ցողամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ճանապարհները:
Հունվարի 30-ին, ժամը 03.33-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 1ա շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանի և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Երևանի Մուրացանի հիվանդանոցում երեկ՝ հունվարի 28-ին նորածին է մահացել։
Anti-Armenia հաքերային խումբը հայտարարել էր, որ իրենց հաջողվել է կոտրել հայերի ավելի քան 3 000 օգտահաշիվներ Ֆեյսբուքում
Հունվարի 30-ին, փետրվարի 2-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն:
Հունվարի 29-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 1ա շենքի տանիքը ձյան ծանրությունից փլվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եսասիրությանն ի դեմ` գալիս է այլասիրությունը (ալտրուիզմը)։ Սա այն իրավիճակն է, երբ անհատը շրջապատի հետաքրքրությունները և պահանջները վեր է դասում սեփական հետաքրքրություններից և պահանջներից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 28-ին, ժամը 23.27-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հունվարի 29-ին, ժամը 02.50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունվարի 28-ին տեղի ունեցավ տոնական համերգ:
Ամերիկացի, իսպանացի եւ ճապոնացի կենսաբաններն ստեղծել են քիմեռներ՝ խոզի եւ մարդու հիբրիդներ:
Շիրակի մարզում 450 տեսողական խնդիրներ ունեցող անձ կա հաշվառված:
«Հայոց բանակի կենսագրությունն ուղղակիորեն կապված է մեր պետականության կենսագրության հետ: Ազատագրական, ֆիդայական շարժման արդյունքում վերածնվեց մարտունակ, հզոր և իր ժողովրդին նվիրյալ մի կառույց»:
«Ո′չ միայն 90-ական թվականների սխրագործություններն են, որով մենք վերադարձրեցինք հողերի մի մասը, այլև ապրիլյան քառօրյա պատերազմում մեր երիտասարդների հերոսական կռիվը: Նոր սերունդը ցույց տվեց նոր որակ և ապացուցեց, որ անկախ նրանից, թե պետությունում ինչ խնդիրներ կան, իրենք պատրաստ են գնալ մինչև վերջ՝ չխնայելով կյանքը»,- ընդգծեց Ալավերդյանը:
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում առկա է բուք, իսկ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան՝ «Զանգեր» կոչվող հատվածում՝ մառախուղ:
Ապրիլյան պատերազմի մասնակից, ավագ լեյտենանտ Սամվել Առաքելյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերը հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների:
Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի՝ Մոնթեի ընտանիքում այսօր ուրախությունն ու վիշտը միախառնվել են:
Հունվարի 29-ի գիշերը, փետրվարի 1-2-ը շրջանների զգալի մասում, հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
«Նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները մի ավելորդ անգամ (շեշտում եմ «ավելորդ» անգամ) եկան ապացուցելու մեր հակառակորդներին, որ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի ճանապարհը ողբերգական է և փակուղային: Այսինքն՝ դա ճանապարհ չէ»:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցին՝ ի՞նչպես է մեկնաբանում ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի՝ իր մասին արված հայտարարությունները, թե ինքն էլ բանակի հաշվին հարստացած գեներալ է, պատասխանեց, որ ոչինչ ասել չի կարող:
Մարզի դատախազությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նաև իրավապահ մյուս համակարգերի մարզային կառույցների ղեկավարները:
ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներով պարգևատրել է շուրջ 200 զինծառայողների և ազատամարտիկների:
Վերջին շրջանում «Այսօր» լրատվականը Գյումրու տարբեր թաղամասերի բնակիչներից ահազանգեր է ստանում ջրագծերի և կոյուղատար համակարգի վթարման դեպքերի հետ կապված: