Բաժիններ՝

Քանի հայկական ֆեյսբուքյան օգտահաշիվներ են իրականում կոտրել ադրբեջանցի հաքերները (ցանկ)

Ադրբեջանական Anti-Armenia հաքերային խումբը հայտարարել ու մամուլով տարածել էր, որ իրենց վերջին օրերին հաջողվել է կոտրել հայերի ավելի քան 3 000 օգտահաշիվներ Ֆեյսբուքում։ Որպես ապացույց՝ խումբը հրապարակել էր կոտրած էջերի մուտքանուններն ու գաղտնաբառերը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ արդեն հրապարակված տվյալներում օգտատերերի թիվը հազարից էլ փոքր է։ Իսկ դուբլիկատների և  դատարկ գրառումների զտումից հետո մնում է ընդամենը 370 կոտրված օգտատեր։

Ս. Մարտիրոսյանը կցել է նաև կոտրված օգտահաշիվների ցուցակը, քանի որ մարդիկ կարող են տեղյակ չլինել, որ իրենց հաշիվը կոտրվել է (ցանկում գաղտնաբառերը հեռացված են, հրապարակված են միայն մուտքանունները, որոնք երեք տեսակի են` մեյլ, հեռախոս և լոգին-անուն)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս