
Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Հունվարի 30-ին, ժամը 03.33-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 1ա շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Ֆորդ» մակնիշի 172 LL 64 պ/հ (վարորդ՝ Գ. Մ.) շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Հունվարի 30-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գավառ-Սևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mercedes ML» մակնիշի 34 RZ 268 պ/հ (վարորդ` Ա. Գ.) ավտոմեքենան։