Կալանավայրից զանգահարողը ներկայացել էր խոշոր ընկերության սեփականատեր։
Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Բոթը ցնցող էր: Պակասեց հայի եւս մեկ թանկ ու հազվագյուտ տեսակ՝ մեր ժողովրդի Հաց Ախպերը: Նա հեռացավ՝ ընդմիշտ մնալով որպես, խղճի, բարեգթության, նվիրյալ քրիստոնյայի եւ արժանապատիվ քաղաքացու տիպար: Արժանի լինենք այն Հացին, որ Արթուրը՝ վտանգելով կյանքը, հասցրեց դրա կարիքն զգացող մերձավորներին: Աստծո Սուրբ Հոգու մխիթարանքն իր հարազատներին, համայն հայությանը:
«Տեսեք, թե ինչպես է համախմբվում ժողովուրդը, երբ գալիս է ինչ-որ փոքրիկ մարդասիրության նշան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին:
Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում վերականգնվելու համար ազատված կնոջից պահանջել են 6 մլն դրամ, ինչը նախկին տնօրենը հրաժարվել է տալ:
Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը 2017թ. մարտի 15-ին՝ ժամը 18:50-ին, «սպիտակ գծի օղակված ճողվածք» ախտորոշմամբ ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության, որից ժամեր անց նույն բժշկական կենտրոնում արձանագրվել է նրա կենսաբանական մահը՝ սիրտ-անոթային անբավավարություն, բազմօրգանային անբավարարություն, թոքերի տոտալ այտուց ախտորոշմամբ:
«Երբ ես լուրը ստացա, անցավ մեկ գիշեր, և առավոտյան ես հասկացա, որ ես սրա հետ ապրելու եմ մինչև կյանքիս վերջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը՝ խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին:
Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու քննարկման է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով Սիմոնյան կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
«Արթուր Սարգսյանի պարագայում արդարադատությունը բարոյականության հետ առնչություն չունեցավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին՝ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ինչ վերաբերում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի կատարած քայլին, իրավապաշտպանն ասաց, որ նա առաջին անգամ ՀՀ-ի ներսում մարդասիրական միջազգային իրավունքի նորմը ցույց տվեց. «Սա այն ուղերձն էր, որից իրականում շատ էին վախենում իշխանությունները»։
Մարտի 17-ին, ժամը 11:48-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում՝ տան բակում, խոռոչ է բացվել մոտ 90 սմ տրամագծով:
Հանրությունը շատ հստակ և իր համար հասկանալի պատասխան պետք է ստանա, թե, ի վերջո, ինչն է դարձել Արթուր Սարգսյանի մահվան պատճառը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր համար միանշանակ է՝ Արթուր Սարգսյանի հետ այսպես են վարվել՝ ՀՀ-ում հուսահատության մթնոլորտն ավելի խորացնելու համար: Հետևաբար՝ պետք է անել ամեն ինչ, որ իշխանությունը չկարողանա հասնել իր այս նպատակին:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը Արթուր Սարգսյանի դավադիր սպանության համար ցավակցում է նրա ընտանիքին ու հարազատներին:
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ: Հպարտ եմ, որ Ձեզ հետ ծանոթ լինելու և շփվելու պատիվն ունեմ, քանի որ Դուք իսկապես մարդ-դարաշրջան եք:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ակադեմիայի 2016 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը:
ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը) հատկանիշներով:
Նրա խոսքով՝ Արթուր Սարգսյանի մահը պետք է առիթ հանդիսանա, որ մեր հասարակությունը շատ խոսի, իսկ լրագրողները շատ գրեն խափանման միջոց հասկացության մասին.
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում երեւույթներն անհարկի քաղաքականացնելը: Նրա խոսքով՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը որոշ քաղաքական ուժերի համար չպետք է դառնա դիվիդենտներ շահելու միջոց:
«Հանձին Արթուր Սարգսյանի՝ մենք ունենք նոր առասպել. առասպել է դառնում այդ անձը, որովհետև մեզ համար, որովհետև նաև՝ իշխանության համար պարզ էր այդ անձի էությունը։ Նա չուներ որևէ հավակնություն, չէր ներկայացնում ուղղակի վտանգ։ Կար անուղղակի վտանգ, կար այդրկ պատկերը, այդ կամքը, այն, ինչ ծնում է առասպելներ»,- այսօր կազմակերպված քննաման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոս Հակոբյանը` «Դեդը», մարտի 16-ին պատժախցից տեղափոխվել է ընդհանուր խուց եւ շարունակում է հացադուլը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Նա հանրությանն անհայտ մարդ էր, և հայտնի դարձավ այդ օրերին: Նա քաղաքական հավակնություններ չունեցող մարդ էր, բայց ուղղակի հոգու կանչը ստիպեց նրան՝ իր կյանքը վտանգի ենթարկելով՝ սնունդ հասցնել «Սասնա ծռերի» անդամներին: Մեր հասարակության մեջ անհասկանալի է այդպիսի կերպարը. ո՞նց կարող ես քո կյանքը վտանգի ենթարկելով՝ գնալ՝ մարդկանց սնունդ հասցնել: Ես նրան չեմ ճանաչել, բայց նրա կատարած քայլը հիացմունքի է արժանի»:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 11.20-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռուդիկ Մ.-ն։
Արթուր Դավթյանը հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացնել ստուգողական գործողություններ:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 12-ին, Վեդի քաղաքից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Տիգրան Ա.-ն:
Մարտի 17-ին, ժամը 09:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցում բեռնատար ավտոմեքենան (ալյուրի պարկերով բեռնված) ընկել է փոսը և թեքվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աշխարհահռչակ երգչուհի Շերը խիստ տպավորվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմից:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գոործողությունների արդյունքում բացահայտվել է 21-ամյա երիտասարդի սպանությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ նրան կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ են պատճառվել երկու անձի կողմից:
«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա վաղը՝ մարտի 18-ին, «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո: Հայաստանյան պատվիրակ Արծվիկը մայիսի 9-ին կկատարի ”Fly with me” երգը՝ եվրատեսիլյան բոլոր երկրպագուներին հրավիրելով արծվային հիշարժան ճախրանքի: