Բաժիններ՝

Այն կալանավորը, որի պատճառով հայրս հայտնվել էր պատժախցում, դեռ այնտեղ է. «Դեդի» դուստրը վախենում է հոր կյանքի համար. news.am

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Մարտիրոս Հակոբյանը` «Դեդը», մարտի 16-ին պատժախցից տեղափոխվել է ընդհանուր խուց եւ շարունակում է հացադուլը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է նրա դուստրը` Զարուհի Հակոբյանը:

Վերջինիս խոսքով` երեկ իր հոր փաստաբանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ու պարզել, որ նրան էլի տեղափոխել են նույն խուց, նույն կալանավորի մոտ, որի պատճառով նա հայտվել էր պատժախցում:

«Այն կալանավորը, որի պատճառով հայրս հայտնվել էր պատժախցում դեռ այնտեղ է: Նորից աղմկում է, վեճեր է հրահրում: Ես իմացել եմ, որ այդ կալանավորը մինչեւ հորս մոտ տեղափոխվելը էլի իրեն նույն կերպ է պահել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում եղած ժամանակ: Կարծում եմ, որ պատահական չի հայտնվել իմ հոր հետ նույն խցում: Բերել են, որպեսզի մարդկանց հունից հանի կամ էլ կոնկրետ մարդու»,-ասաց նա:

Մարտիրոս Հակոբյանի դստեր խոսքով` իր հայրը շարունակելու է հացադուլը այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի լուծվել.«Ես նաեւ պատրաստվում եմ դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի դիմում թողնեմ, հարցը կարգավորեն»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս