«Մի մեծ ընտանիքի հաց բերող է մահացել». Լարիսա Ալավերդյան
«Հանձին Արթուր Սարգսյանի՝ մենք ունենք նոր առասպել. առասպել է դառնում այդ անձը, որովհետև մեզ համար, որովհետև նաև՝ իշխանության համար պարզ էր այդ անձի էությունը։ Նա չուներ որևէ հավակնություն, չէր ներկայացնում ուղղակի վտանգ։ Կար անուղղակի վտանգ, կար այդրկ պատկերը, այդ կամքը, այն, ինչ ծնում է առասպելներ»,- այսօր կազմակերպված քննաման ժամանակ այս մասին ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ սա մի դեպք է, որն իրենց կազմակերպությունն ուսումնասիրելու է՝ որպես դաժան վերաբերմունքի զոհի պատմություն. «Այն, ինչ տեղի է ունեցել Արթուր Սարգսյանի հանդեպ, դաժան վերաբերմունք է ոչ միայն ֆիզիկական առումով, այլ նաև՝ հոգեբանական ճնշումների»։
Իրավապաշտպանի խոսքով՝ մի մեծ ընտանիքի հաց բերող է մահացել. «Ես համոզված եմ, որ իր գործով զբաղվում են շատ հմուտ իրավաբաններ, մենք պետք է հասնենք ոչ միայն նրան, որ հերոսացնենք կամ տխրենք, արձան դնենք, ինչի հետ համաձայն եմ, այլ անպայման պետք է այս հարցին իրավական լուծումներ տալ։ Պետք է այդ անձը ճանաչվի խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի զոհ, և մեղավորները պետք է պատիժ կրեն»։