ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի դանակահարված պետի վիճակը կայունացել է:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Մարտի 20-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հելսինկիի Լյութերական-Ավետարանական Մայր Տաճարում հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մեկկինենի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Վանաձորում կատարված սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների և քույրերի հետ կիսում են Նավրոզի բերկրանքը:
Մարտի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Արթուր Ռոբերտի Սարգսյանի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում առկա բոլոր տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ այցերի ընթացքում նրա առողջական վիճակի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, օրենսդրական պահանջների պահպանմամբ, փոխանցվել են քրեական վարույթն իրականացնող մարմնին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը եղել են մարզի մի շարք համայքներում:
Մարտի 20-ին, ժամը 20:15-ին ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Բավրա ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Hyundai» մակնիշի JBB928 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր):
Մարտի 20-ին, ժամը 22:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցում՝ «Սև Քար» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Մոտ մեկ շաբաթ առաջ Մհեր Սեդրակյանենց օջախում հավաքվել են որդու` Դավիթի մտերիմ ընկերները` իրենց կանանց հետ, հրաժեշտ տալու Կանադա, ըստ ամենայնի, մշտական բնակության մեկնող Դավիթին, ով վերջերս է հրաժարական տվել կադաստրի պետի տեղակալի պաշտոնից` հոր եւ իրենց ընտանիքի նկատմամբ սկսված «վհուկների որսի» պատճառով:
Կիրակի գիշերը հերթական նախընտրական զինված միջադեպն է գրանցվել: Այս անգամ թիրախում եղել են Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից Լյովա Խաչատրյանի կողմնակիցները:
«Այդ օրերին պարբերաբար զանգում էի, իմանում իրավիճակի մասին: Վերջին անգամ որ զանգեցի՝ ասաց, շատ զբաղված եմ լինելու, հիմա այնպիսի տեղ եմ գնալու, որտեղ հեռախոսներն անհասանելի կլինեն: Կնոջն արդեն տեղափոխել էր Չարենցավան, որ այնտեղից գնայինք ամսի 4-ին բերեինք Գյումրի, ու ամսի 4-ին էլ ամեն ինչ իմացանք»:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ուղիղ եթերում պատասխանել է «Ազատության» լրագրողի հարցերին:
Այսօր բելառուսական Белта գործակալությունը՝ վկայակոչելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարել էր Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր հայտնաբերվելու մասին։
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով Եվրախորհրդի փորձագետների խումբը՝ GRETA-ն Հայաստանում «լավ առաջընթաց» է արձանագրել տվյալ ոլորտում, այսօր հրապարակված իր նոր զեկույցում նշելով, որ երկիրը առաջ է շարժվել թե՛ օրենսդրությամբ և թե՛ գործնականորեն:
Հանձնախումբը հիշեցնում, որ Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների երթի ժամանակ Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախումներ սկսվեցին ոստիկանների և ցուցարարների միջև, քանի որ ցուցարարները նստացույց էին իրականացնում:
«Մենք պատրաստ ենք վճռական քայլերի»,- «Հաց բերող» Արթուրի Սարգսյանին սատարողների երթի ժամանակ հայտարարեց Շահեն Հարությունյանը: Երթի մասնակիցները Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում նստացույց սկսեցին:
Ազատության հրապարակում մեկնարկել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սատարողների հանրահավաքը՝ Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի գլխավորությամբ:
28-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած
Վայոց ձորի Շատին գյուղի 60-ամյա բնակիչն օրերս մահացել է սննդային թունավորումից:
Նա կարևորեց ընտրացուցակների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ ավելի սերտ աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ:
Ուղիղ միացում «Հաց բերողի» հիշատակին նվիրված բողոքի ակցիայից:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Երեւանի Մալաթիա Սեբաստիա համայնքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտակա՝ «Երիտասարդություն» զբոսայգում գտնվող Հովհաննես Շիրազի արձանն անհայտ անձինք ներկել են բրոնզագույն ներկով: Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնեցին, որ կատարվածի վերաբերյալ տեղեկատվություն ստա ցել են եւ դատապարտում են հուշարձանների նկատմամբ նման վերաբերմունքը: