Ռուզաննա Խաչատրյանը ձեռնոց է նետել ամբողջ ՊՆ համակարգին. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կինը՝ դոկտոր Ռուզիկը, ձեռնոց է նետել ամբողջ ՊՆ համակարգին։ Ամուսնու՝ Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո նա առաջին անգամ անհասցե գրառում էր կատարել ՊՆ համակարգի դասալիք պաշտոնյաների մասին։

Գրառմանը անհասկանալի հիմնավորմամբ հրապարակավ արձագանքեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ դասալքություն որակումը ակամայից վերագրելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին։ «ՉԻ» տեղեկություններով՝ երբ Վիգեն Սարգսյանը իր մոտ է կանչել վերջինիս եւ հրահանգել, որ պատասխանի դոկտոր Ռուզիկի գրառմանը, Արծրունը անգամ փորձ չի արել դիմադրել ու հրաժարվել անձամբ նախկին շեֆի կնոջ գրառմանը պատասխանելու պարտադրված գործառույթից։ Սա այն դեպքում, երբ նա ժամանակին կռիվ էր տալիս բոլոր լրագրողների հետ, ովքեր համարձակվում էին Ռուզիկի անունը անգամ հրապարակել` համարելով, որ այդ լրագրողները մտնում են Սեյրան Օհանյանի անձնական կյանք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս