«Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից հետո փոքրիկ երեխան չի կարողանում խոսել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից հետո փոքրիկ երեխան չի կարողանում խոսել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին այն անձինք, որոնք այս օրերին այցելել են փոքրիկի տուն և փորձել իրենց օնությունը ցուցաբերել նրան:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այս օրերին «Մանուշակ» մանկապարտեզը փակ է և դեռ մի 10 օր էլ փակ կլինի: Ըստ էության համապատասխան մարմինները այս քայլին գնացել են՝ անվտանգության երաշխիքներից ելնելով, որպեսզի մանկապարտեզի շուրջ աղմուկը դադարի, եւ նոր սկսեն զբաղվել նրա գործունեությամբ: Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր մանկապարտեզ եւ պահանջել իր նախկին կնոջը՝ Լիլիթ Հովհաննիսյանին: Վերջինս դանակով հարվածներ էր հասցրել իր նախկին կնոջը, մանկապարտեզի տնօրենին, որը իր կնոջ տատիկն էր, և պատանդ վերցրել երեք տարեկան երեխային: Նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Արգամ Հովիկյանին, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս