Եթե լրացել է Ձեր 65 տարին, չունեք կենսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ չունեք աշխատանքային ստաժ, ապա այս դեպքում ևս Դուք չեք մնա ձեռնունայն։
Եվրոպական դատարանը որոշել է մերժել դիմումատու, ՀՀ ԱՆ «ԵրևանԿենտրոն» ՔԿՀ կալանավորված անձ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը:
«Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի արդյունքում արևային էներգետիկայի ոլորտում 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին հուշագրից բացի, ստորագրվել է ևս երեք հուշագիր՝ հիդրոէներգետիկ և գյուղատնտեսական նախագծերի իրականացման նպատակով։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` 11.12.2016թ. ՌԴ Կազան քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել, իսկ ս/թ. մարտի 24-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Սոկրատ Մանուկյանը։
Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների վերջնական և լրացուցիչ ցուցակները, որոնք տեղադրված են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:
Ընկերության բաժնետոմսերը դեռ 2016թ. գնահատվել էին ավելի քան 94 մլն դրամ։ Այս անգամ էլ ՀՀ կառավարությունը առաջարկում է ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման մրցութային եղանակով՝ բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափ գումարով՝ 94 մլն դրամով։ Նկատենք, որ այդ ընկերությունը ներկայումս գործունեություն չի ծավալում։
Մինչև 2017 թ. մարտի 28-ը ներառյալ որպես վարչական տույժ նախազգուշացում է կիրառվել 42000 ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստով:
Երեկ ժամը 13:00-ի սահմաններում, Արցախի զորամասերից մեկ պանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:
ԱԱԾ-ն «Իգլայի» գործը քննում է գերգաղտնի պայմաններում, քննության մանրամասներն անհասանելի են ոչ միայն լրագրողների, այլև իրավապահների համար: Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկն Արցախյան ազատամարտի մասնակից է, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով ՌԴ-ում փայտամշակման ձեռնարկություն ունի:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է մարդատար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ միակողմանի:
Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար լուրջ խնդիրների առաջ է կանգնել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը՝ գործով քննչական խմբի ղեկավարը։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի 35 FX 741 և «Shacman» մակնիշի 20 QQ 720 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» ավտոմեքենայի ուղևորներ՝ 1989 թ. ծնված Վ. Բ.-ը և 1977 թ. ծնված Կ. Օ.-ը, տեղում զոհվել են, իսկ ուղևորներից երկուսը՝ 1989 թ. ծնված Ա. Ն.-ը և 1985 թ. ծնված Խ. Ս.-ը, տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ, որտեղից հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Մարտի 28-ին, ժամը 21:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Խարդախությամբ հափշտակված ավտոմեքենաներ. սոցկայքերում հայտարարություն տեղադրելու վտանգները:
Ինչպես բոլոր տարիքային ճգնաժամերը, այնպես էլ երեք տարեկանի ճգնաժամն ունի ժամանակավոր և անցողիկ բնույթ, եթե կա համապատասխան վերաբերմունք և համբերատարություն: Եթե ծնողները կարողանան հասկանալ, թե ինչ դրդապատճառներ ունի այս տարիքում ճգնաժամի արտահայտումը, և այդ ընթացքում ինչպես է պետք վարվել երեխայի հետ, ապա տվյալ փուլն ավելի հանգիստ և հանդուրժողաբար կընդունվի: Ծնողը պետք է հասկանա, որ երեխայի […]
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Անսպասելի «հյուրընկալություն» ավտոմեքենայում թմրանյութ օգտագործողներին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի այսօրվա հավաքին մասնակցում էր նաև Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 235-րդ հոդվածների հատկանիշներով, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Դանիել Իոաննիսյանի, նրա մոր, հոր և տատի կողմից, 2008-2014թթ. ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում ստացվել են մի շարք դիմումներ: Հինգ դիմումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը արխիվացվել են և ներկա դրությամբ ՀՀ ոստիկանությունում չեն:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:
ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություններ է տարածում, որ մարզերից իրենց ահազանգում են, թե իբր ոստիկանությունը խոչընդոտում է դաշինքի համակիրներին՝ գալու մայրաքաղաք՝ հանրահավաքի: Հայտարարում ենք, որ ՕՐՕ դաշինքի այս պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը:
2017 թվականի փետրվարի 23-ից Վ. Շիրխանյանը գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղից, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չլինելու պատճառով մարտի 3-ին դուրս է գրվել և վերջինիս նկատմամբ նշանակվել է նեղ մասնագետների հսկողություն:
Մարտի 28-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Այսօր «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին նամակներ էին փոխանցում անգամ Երևանի Մարզահամերգային համալիրում՝ մարզային քարոզարշավի արդյունքներն ամփոփելուց հետո։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` նախամուտքում, հայտնաբերել 1928 թ. ծնված Շ. Ա.-ի դին:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է որոշակի պայմաններում աշխատած անձանց: Կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1, 2, 3, 4 ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: