Զավեշտալի մանրամասներ ՀՀԿ նիստից. ադաթավոր ՀՀԿ-ականները հունից դուրս են եկել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրները շարունակում են զավեշտալի մանրամասներ պատմել ՀՀԿ ֆրակցիայում «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի քննարկումից։ Քննարկումն անչափ բուռն է ընթացել, որովհետև օրենքի կնքահայր և կնքամայր Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը պնդել են, որ այն պետք է ընդունվի առանց դույզն-ինչ փոփոխության՝ այդպիսին է ԵՄ-ի պահանջը։
Բերվել է Վրաստանի օրինակը, որտեղ օրենքն ընդունվել է փոփոխություններով, սակայն կես տարի անց ԵՄ-ն պահանջել է օրենքը նախկին «տեսքին» բերել. վրացիք ստիպված են եղել փոխել: Իսկ հաջորդ օրենքը, որը ևս տնային աշխատանքի շրջանակներում կարելի է դիտել, «Խտրականության մասին» օրենքն է, որն ընդհանրապես հունից հանել է ադաթավոր ՀՀԿ-ականներին։
Նրան ընդհատել են, որ այդ օրենքները գրվել են ոչ թե արդարադատության նախարարությունում, այլ՝ դեսպանատներից մեկում: Առարկել են՝ ասելով, որ ընտանեկան բռնության և խտրականության մասին օրենքները բխում են ստամբուլյան կոնվենցիայից, իսկ Հայաստանը չի ստորագրել այդ կոնվենցիան, առաջարկել են նախ վավերացնել այն, հետո նոր մտածել օրենքների ընդունման մասին: Դավիթ Հարությունյանը պնդել է հակառակը:
Ի դեպ, ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ-ում կարծում են, որ իրենց ղեկավար Սերժ Սարգսյանին էլ է ձեռնտու դա. ժամանակ կշահի, ապա կասի՝ դիմադրություն կա երկրում՝ օրենքի անընդունելի դրույթները պետք է փոխվեն»:
Ամբողջությամբ կարողեք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։