Կառավարությունը հավանություն տվեց Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի մասին որոշման նախագծին: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ բոլոր մարզերի համար պիտի լինեն համապատասխան առանձին հայեցակարգեր՝ կոշտ կենցաղային թափոնները կառավարելու նպատակով:
Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2017 թվականին ևս կկիրառվի 50 տոկոս զեղչ: Այդ նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրեց 20 մլն դրամ:
Ձմռան գալուստը բնակարանների ջեռուցման խնդրի առաջ է կանգնեցնում շատերին:
Սեւանա լճի մակարդակը 2017 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակում եւս շարունակել է իջնել՝ առաջին տասնօրյակի համեմատ նվազելով եւս երկու, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ վեց սանտիմետրով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Կասկածյալները բռնվեցին գողության փորձ կատարելու պահին:
ՀՀ Կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներկայացվեցին շրջանառության մեջ դրվող 2017թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ.-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
2017 թվականի նոյեմբերի 20-ին լրագրողական կազմակերպությունները զանգվածային լրատվության միջոցներում հրապարակել էին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն:
Իմ միջոցներով Արցախում կառուցվելու է միանգամայն նոր, բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովված զորամաս, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրի գերնպատակն ու գերխնդիրը պետք է լինի Արցախի անվտանգության ամրապնդումն ու խաղաղության ապահովումը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Միքայելյանի արտադրամասի գործունեությունը:
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ երեխայի խնամքում գտնվող մայրերն աշխատելու հնարավորություն կստանան, իսկ դայակի ծառայության դիմաց վարձատրության կեսը կվճարի պետությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Նույնիսկ ծիծաղելի էր, որ իմ կողմից հարգված մի երաժիշտ դիմեց հայ ժողովրդին, ասելով, թե ամերիկյան խնձորը վատն է, քանի որ Monsanto-ն է զբաղվում դրանով։ Monsanto-ն ընդհանրապես խնձորի հետ գործ չունի, նա հիմնականում 4-5 ուղղությամբ է զբաղվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Սերժ Թանկյանի գրառմանը, այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի (Jean-Yves Charlier) գլխավորած պատվիրակությանը:
Times.am-ի տեղեկություններով մի քանի օր առաջ Նախիջևանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն:
Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ:
«Դա նրա սրբազան գործն է, հարկատուից էլ աշխատավարձ է ստանում իր ապարատով, հո ձրիակերների ապարատ չէ՞։ Պետք է հասնի վարչապետին, որ վարչապետը հանձնարարի՞ իրեն՝ սրանով զբաղվել»։
Ուշադրույթյուն. տեսանյութում պատկերված անձի հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանություն։
Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, նոյեմբերի 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով:
Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնը հերքել է իր գեղարվեստական ղեկավարի հոսպիտալացման վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը:
Նախօրեից հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված 2018 թվականից շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Նոր տարվան ընդառաջ՝ «Արմենիա» ավիաընկերությունը չվերթերի գնային փոփոխություններ է իրականացրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը ներկայացրեց, թե ինչ անակնկալ են պատրաստել իրենց ուղևորների համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Նոյեմբերի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1993 թ. ծնված Մարիամ Մ.-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, Կասկադի աստիճանների վրա անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է «Սամսունգ 5 էս մինի» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Նոյեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Երզնկա համայնքի վարչական տարածքում 1995 թ. ծնված Սերյոժա Չ.-ն «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, առանց օրինական փաստաթղթերի, վառելափայտ է վաճառում:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը նոյեմբերի 22-ին հոսպիտալացվել է: Այս տեղեկատվությունը ՌԻԱ Նովոստիին հայտատել է արտիստի կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Մազուրը:
Նոյեմբերի 21-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով շարքային Նարեկ Հայկի Հովեյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է նոյեմբերի 23-24-ը Երևանում անցկացվող Գինու միջազգային համաժողովի բացմանը: