
«Ջիգարխանյանի վիճակը վատացել է, երկու օր առաջ թուլացել են նրա ոտքերը». Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է առողջական վիճակի վատանալու պատճառով

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը նոյեմբերի 22-ին հոսպիտալացվել է: Այս տեղեկատվությունը ՌԻԱ Նովոստիին հայտատել է արտիստի կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Մազուրը:
«Երեկ Արմեն Բորիսովիչին հոսպիտալացրել են, այդ մասին ինձ պատմել է Յուրի Վասիլեւիչ Կլեպիկովը, որն այժմ նրա մերձավորներից մեկն է»,-ասել է Մազուրը: «Ջիգարխանյանի վիճակը վատացել է, երկու օր առաջ թուլացել են նրա ոտքերը եւ, ինչպես հայտնել են թատրոնում, նրան զուգարան էին տանում ձեռքերի վրա: Երեկ նույնպես նրան ձեռքերի վրա են հասցրել այն ավտոմեքենան, որով դերասանը տեղափոխվել է հիվանդանոց»,-հավելել է նա: Իր հերթին Մոսկվայի Ջիգարխանյանի անվան դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կոռնեեւան dni.ru պորտալին հայտնել է, որ Ջիգարխանյանը հոսպիտալացվել է ծանր վիճակում:
«Նրան հիվանդանոց է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպիկովը»,-նշել է Կոռնեեւան: «Վերջին օրերին Ջիգարխանյանը դժվարությամբ էր քայլում, նա գրեթե դուրս չէր գալիս իր աշխատասենյակից»,-պատմել է թատրոնի մամուլի քարտուղարը «Զվեզդա» հեռուստաալիքին: Նա չի կարողացել նշել են այն բուժհաստատությունը, ուր տեղափոխել են արտիստին։