
Առանց համապատասխան փաստաթղթերի վառելափայտ էին վաճառում

Նոյեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Երզնկա համայնքի վարչական տարածքում 1995 թ. ծնված Սերյոժա Չ.-ն «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, առանց օրինական փաստաթղթերի, վառելափայտ է վաճառում:
Տեղեկության ստուգման ժամանակ Սերյոժա Չ.-ն հայտնել է, որ իր ավտոմեքենայում առկա է 3 խմ հաճարենի և բոխի տեսակի վառելափայտ, որը ձեռք է բերել Տավուշի մարզի Նավուր գյուղին կից անտառից և չունի համապատասխան փաստաթուղթ:
Ավտոմեքենան` վառելափայտով, տեղափոխվել է Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
***
Նոյեմբերի 22-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Երզնկա համայնքի վարչական տարածքում 1984 թ. ծնված Կարեն Խ.-ն «ԳԱԶ-2790» մակնիշի ավտոմեքենայով, առանց օրինական փաստաթղթերի, վառելափայտ է վաճառում:
Տեղեկության ստուգման ժամանակ Կարեն Խ.-ն հայտնել է, որ իր ավտոմեքենայում առկա է 2.2 խմ հաճարենի տեսակի վառելափայտ, որը ձեռք է բերել Իջևան քաղաքի «Խոլարգեր» տարածքի անտառից:
Ավտոմեքենան` վառելափայտով, տեղափոխվել է Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: