Բաժիններ՝

Կառավարությունը Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի համար կիրառում է 50 տոկոս զեղչ

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2017 թվականին ևս կկիրառվի 50 տոկոս զեղչ: Այդ նպատակով կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացրեց 20 մլն դրամ:

«Հաշվի առնելով Մեղրու տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը` 2017 թվականի համար նպատակահարմար է Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը, որի ֆինանսական գնահատականը կազմում է 20 մլն դրամ»,- ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Որոշման նախագծի ընդունումը կնպաստի Մեղրու տարածաշրջանի ազգաբնակչության կողմից հողատարածքների մշակման և այդ տարածաշրջանում բնակչության ապրելակերպի բարելավմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս