Սպասվում է անձրև, կարկուտ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի
Մայիսի 20-21-ը հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ուժեղ կարտահայտվի` Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում: Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպն նշաված մարզերում` ինտենսիվ առանձին հատվածներում կտեղա կարկուտ ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ` տեղ-տեղ 25-30 մ/վ:
Հանրապետության տարածքում`
Մայիսի 21-ին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 22-ին, 25-ին` երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի մայիսի 21-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Մայիսի 21-ին, մայիսի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ,մայիսի 22-ին, մայիսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.20C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.30C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.90C