Բաժիններ՝

Գառնիի ճոպանուղու կառուցման համար չի բացառվում հանրային-մասնավոր համագործակցությունը

Կոտայքի մարզի Ազատ գետի կիրճում ճոպանուղու կառուցման համար քննարկման փուլում են ֆինանսավորման հարցերը: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը չբացառեց հանրային-մասնավոր  համագործակցությունը:

«Վերջնական ծրագիր, որը մենք կֆինանսավորենք  վարկային միջոցներով, չկա»,- ասաց նա:

Գառնիի ճոպանուղին օդային կամուրջ կդառնա ինչպես մշակութային եւ պատմամշակութային վայրերի, այնպես էլ դեպի Քարերի Սիմֆոնիան, Ազատ գետի կիրճը, Խոսրովի գեղատեսիլ արգելոցը:

Ճոպանուղու առկայության դեպքում հնարավոր են ներդրումներ ` հյուրանոցային եւ ռեստորանային նոր համալիրների կառուցման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031