Բաժիններ՝

«Գառնին, այնտեղ գտնվող արքունական բաղնիքն ու շրջակա միջավայրը պետք է հասանելի եւ ընկալելի դարձնել զբոսաշրջիկների համար»

Կոտայքի մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն  ու Գեղարդի վանքը զբոսաշրջիկների համար ավելի հասանելի կդառնան: ՀՀ փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ներդրումաին ծրագիրը հիմնականում ենթակառուցվածքների բարելավմանն է ուղղված:

«Նախատեսվում է «Քարերի Սինֆոնիա»-ի տարածքում լուսավորություն անցկացնել,  Խոսրովի արգելոցից մուտք ապահովել դեպի «Քարերի սինֆոնիա»: Նախատեսվում է նաեւ բարեկարգել Ողջաբերդի ճանապարհահատվածը եւ դրա միակ ելքը ճանապարհի պարբերաբար վերանորոգումն է»,- ասաց նա:

Վաչե Գաբրիելյանի խոսքով` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գառնի այցի շրջանակներում հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն դարձնել զբոսաշրջիկների տեղեկատվության հասանելիությանը տարբեր լեզուներով ապահովելու համար:

«Գառնին, այնտեղ գտնվող արքունական բաղնիքն ու շրջակա միջավայրը պետք է հասանելի եւ ընկալելի դարձնել զբոսաշրջիկների համար»,-ասաց  փոխվարչապետը՝ հավելելով, որ աշխատանքները կմկնարկեն  հաջորդ տարվանից, իսկ ավարտը նախատեսվում է առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031