Բաժիններ՝

Վթար Գյումրիի օդանավակայանի խճուղու վերջնամասում. մեքենան գլորվել է ձորը, կա տուժած

Հունիսի 20-ին, ժամը 22:12-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի օդանավակայանի խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E280» մակնիշի 35 FO 455 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Կ. Ֆ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և մոտ 100 մ գլորվել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր՝ Վ. Ֆ.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս