Ողբերգական դեպք. Դեբեդ գետի ափին հայտնաբերվել է փոքրիկի դին. դաստիարակչուհին՝ ամբաստանյալի աթոռին
Դեբեդ գետում մանկահասակ երեխայի խեղդվելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Սուրեն Բաղդասարյանին։
Քրեական գործի շրջանակներում դաստիարակին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում որպես դաստիարակ, 2017թ. փետրվարի 14-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, անուշադրության է մատնել մանկահասակ՝ 2013թ. ծնված երեխային, ինչի արդյունքում առանց հսկողության թողնված երեխան դուրս է եկել հաստատության շենքից, ապա տարածքից և գնացել դեպի Դեբեդ գետը:
Նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում, մանկահասակ երեխայի դին հայտնաբերվել է հոսող Դեբեդ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում: