Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Շուլի Հակոբյանը հունիսի 18-ին դարձել է 21 տարեկան:
Երևան է ժամանել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին։
Հայաստանի Հանրապետության օրհներգի շուրջ ծավալված վերջին օրերի խոսակցությունները շարունակում են թեժանալ:
Վերջին երկու օրերին հանրապետության տարածքում ցուրտ ճակատի ներխուժման հետ պայմանավորված դիտվեց օդի ջերմաստիճանի զգալի նվազում:
Ադրբեջանական և թուրքական զինված ուժերի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններն իրականացվում են միջազգային նորմերի խախտմամբ:
Երևան քաղաքի Իսակովի պողոտա- Ա. Բաբաջանյան փողոց -Գետափնյա փողոց (Արգավանդի խաչմերուկ) խաչմերուկին հարակից ճանապարհահատվածում 2017 թվականի հունիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվում հինգշաբթի օրը դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի սակավամարդ ակցիային, որի մասնակիցները իրենց բողոքն էին հայտնում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող գործող բիոլոգիական լաբորատորիաների դեմ։
Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը:
Հունիսի 17-ին, ժամը 20:49-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի վերջնամասում գայլերը հոշոտել են 6 գլուխ մանր եղջերավոր անասուն (ոչխար), մասնակի՝ 5 գլուխ, իսկ կորել է 2-ը:
Խաչի քարոզն արդեն սիրված ու սպասված իրադարձություն է Երևանում: Սա առիթ է տվել երիտասարդներին դարձնել այն շարունակական և իրականացնել Հայ Եկեղեցու՝ խաչին նվիրված տոների ժամանակ:
Այս տարի սահմանվել են նոր կանոններ, որոնք առնչվում են ինքնաթիռում ձեռքի ուղեբեռի պարունակությանը:
Երևան քաղաքի Իսակովի պողոտա – Ա. Բաբաջանյան փողոց – Գետափնյա փողոց (Արգավանդի խաչմերուկ) խաչմերուկին հարակից ճանապարհահատվածում 2017 թվականի հունիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Գիշերային իրարանցում՝ դանակահարության վերջաբանով:
DeFacto թուրքական հագուստի բրենդի գովազդում թուրք դերասան Արաս Բուլութ Իյնեմլին (Aras Bulut Iynemli) կրում է հագուստ, որի վրա հայկական եռագույնն է պատկերված: DeFacto-ն թուրքական հայտնի բրենդ է, որն արտադրում է հագուստներ և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար բավականին էժան գներով:
Նախօրեին Գյումրիում ինքնասպանության դեպք է գրանցվել:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն. դարանակալում և հայտնաբերում:
Ճանապարհ դեպի կործանում:
«Այդ 35 հազարի մեջ 50%-ը երկարաժամկետ աշխատանքային միգրանտներն էին, ովքեր մեկ տարի և ավելի ժամկետով էին մեկնում Հայաստանից, 50 %-ը կազմում էին մշտական մեկնողները։ 2016թ. տվյալներով, որոնք այդքան էլ հուսադրող չեն, այդ թիվը մեծացել է, դարձել 37 հազար, և հարաբերակցությունն էլ է փոխվել՝ 47%-ը կազմում են երկարաժամկետ աշխատանքային միգրանտները, իսկ 53%-ը՝ անվերադարձ մեկնողները։
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունիսի 16-ին վիրավորված Մյասնիկ Հովհաննիսյանին Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխել են Երեւանի «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն:
Կարեն Կարապետյանն այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ ծանոթացել վերջինիս արդիականացման ծրագրին, որով նախատեսվում է նոր մոտեցումներով ներկայացնել Երևանի հիմնադրման պատմությունը: Մասնավորապես, նախատեսվում է այստեղ ստեղծել մի միջավայր, որը, բացի պատմականությունը, կունենա նաև մատուցման նորարարական մոտեցումներ։
«Անկախությունից ի վեր ժողովրդագրական անկման առաջին ալիքը տեղի ունեցավ 1990-ականների սկզբին, երբ մենք 400 հազարից ավելի քաղաքացիների կորցրինք. մարդիկ անվերադարձ գնացին Հայաստանից»։
«Երկու վիրավորի վիճակն էլ ծանր է. մեկը Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, մյուսը՝ «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոնում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Առաջին և երկրորդ կայազորային քննչական բաժիններում քրեական գործեր են հարուցվել՝ հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության, մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություններ կատարելու դեպքերի առթիվ։
Արցախում հունիսի 17-ին առավոտյան հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած Նարեկ Գասպարյանը քառօրյա պատերազմի մասնակից էր, ծառայում էր Թալիշում:
Հունիսի 18-22-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օրերս մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից և նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ պետ, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոցը»:
Երեկ Արցախում զոհված 20-ամյա զինծառայող Վարդան Սարգսյանը երաժիշտ էր, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանող:
Հունիսի 17-ին, ժամը 11:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գազալցակայանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նա նշեց, որ Ադրբեջանն ամեն օր էլ կրակում է, և դրա վերջը չի երևում. «Մտածել, որ ահաբեկիչը և նացիստը կապաշխարի, սխալ է. նրանք ապաշխարում են միայն մեկ դեպքում, երբ ջախջախիչ պարտություն են կրում»։
Հունիսի 17-ին, ժամը 09:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի (4 հարկ) բաց պատշգամբից քարը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: