
Սահմանային լարվածությունը չի ազդել Արցախում զբոսաշրջային չվերթների վրա. Արցախի երկնքում թռիչքներ իրականացնող օդաչու. tert.am

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը «Յելլ Էքստրիմ պարկ»-ի հետ այժմ ծրագիր է մշակում 4-6 տեղանոց ինքնաթիռ ձեռքբերելու համար, որպեսզի ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ հնարավորություն ունենան վայելել Արցախի գեղեցկությունը երկնքից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ավիացիայի բաժնի պետ Սամվել Թավադյանը, ով նաև Արցախի երկնքում թռիչքներ իրականացնող երկտեղանոց ինքնաթիռի օդաչուն է:
«Եթե ստացվեց, շատ լավ կլինի, կնպաստի Արցախում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային չվերթով շատ հետաքրքրվողներ կան։ Միայն շաբաթ օրը «Արցախ էյր ֆեսթ» -ի ժամանակ 20 զբոսաշրջիկ օգտվել է չվերթից»,-մանրամասնեց Սամվել Թավադյանը:
Օդաչուն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ մայիսի կեսերից գործող չվերթից օգտվել է ավելի քան 60 զբոսաշրջիկ:
«Կարելի է ասել՝ ամեն օր չվերթներ կան, երեկ էլ է եղել, հերթագրվողների թիվը մեծ է, ՌԴ-ից ևս շատ հետաքրքրվողներ կան, ամեն օր զանգեր եմ ստանում»,-մանրամասնեց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։