Բաժիններ՝

Ուշադրություն. երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում և Իսակակյան փողոցում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հունիսի 22-ից Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում և Իսակակյան փողոցի` Բաղրամյան պողոտա-Թամանյան փողոց հատվածում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում` Բաղրամյան պողոտայով Դ. Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, ինչպես նաև՝ Իսահակյան փողոցի` Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա երթևեկության ուղղության Թամանյան-Բաղրամյան հատվածի ձախ կողմում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930