Բաժիններ՝

Ձերբակալվել է դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում իրականացնելու մեջ կասկածվողը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի բնակիչը ձերբակալվել է՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 18-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, Երևանում գործող դեղատներից մեկում տեղի էր ունեցել ավազակային հարձակում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ատրճանակի գործադրման սպառնալիքով հափշտակել էր կանխիկ գումար, ապա՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՝ ՀՀ քարեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի 23-ամյա բնակիչը: Վերջինս հունիսի 20-ին ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս