Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է ՝ մահացած ազատամարտիկի ընտանիքից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդուն:
Հուլիսի 16-ին մայրաքաղաքում նախատեսված «Երևանյան գունազարդ վազք» (Yerevan Color Run) վազքարշավով պայմանավորված՝ առավոտյան ժամը 09:30-ից մինչև 11:00-ն երթևեկության համար փակ կլինեն մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի երթևեկելի մեկ հատվածը:
Հուլիսի 11-ին, ժամը 2.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1987 թ. ծնված Վաչագան Ա.-ին:
«Լավ են արել՝ դիմել են, իրենց պատասխանը կտրվի: Չկա որևէ բան, որ չեղարկվի, որևէ թանկացում չի եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հուլիսի 12-ին տեղի է ունեցել կրտսեր սերժանտ Սեդրակ Աղաջանյանի աճյունը Հայաստանին հանձնելու արարողությունը:
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն է:
Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից բերման ենթարկված երկու կանանց ազատ են արձակել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Մ. Ա.-ից ստացված հաղորդման հիման վրա:
«Բանակցություններից հետո առաջին օրինակը ՎիվաՍելլ-ՄՏՍ-ն էր, որ ռոումինգի սակագներն իջեցրեց մինչև 25 դրամ։ Ընդհանրապես, ռոումինգը բացառելու մասին մեր երկու երկրների միջև դեռ խոսք չի գնացել։ Ժամանակի ընթացքւմ ԵԱՏՄ տարածքում հնարավոր է լինի, բայց այդ ամենը ժամանակ է պահանջում՝ մեկ օրվա խնդիր չի»,- ասաց նախարարը։
«Առաջին հերթին՝ ամեն ինչ կախված է ռուս-վրացական հարաբերություններից, աշխատանք է տարվում է երկու կողմից, շվեյցարական ընկերության կողմից ևս, և հուսով ենք, որ մոտ ապագայում լուծում կունենանք»,- նկատեց նախարարը։
Նրա կարծիքով՝ բոլորովին պատահական չէ, որ թանկացումն անում են հենց ամռանը, քանի որ դա այն ժամանակն է, երբ ԱԺ պատգամավորներն արձակուրդի են մեկնում: «Ընտրություններն անցավ, հիմա կամաց-կամաց ամեն ինչ թանկացնում են: Արդեն ամառը վերջանում է, նոր կարմիր գիծ տեսե՞լ եք: Շատ դեպքերում այդ գծերն էլ չեն երևում: Նույնիսկ ծախսեր էլ չեն ուզում անել: Գոնե ներկեք, մարդիկ իմանան՝ դա կարմի՞ր ա, թե՞ չէ»,- ասաց Արսեն Պետրոսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Բերդ քաղաքի բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` որպես մեղադրյալ է ներգրավվել Տավուշի մարզի 29-ամյա բնակիչը:
Հուլիսի 12-ին, ժամը 12:27-ին ահազանգ է սատցվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում գտնվող թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսների դիսպետչերական կետում:
«Մենք էլ ենք գտնում, որ սակագներն արդարացված չեն, բայց նախարարությունն իրենց վրա սակագին հաստատելու ոչ մի իրավասություն չունի»։ Նախարարի խոսքով՝ իրենք դեռ շարունակելու են պահանջել, որպեսզի սակագներն իջեցվեն, փորձելու են բանակցել։
Հարցին, թե ի՞նչ է վաճառել Հայաստանն այս ընթացքում, պարոն Շաքարյանը պատասխանեց. «Մենք վաճառում ենք ՏՏ և գիտություն։ Սա արագ չի լինում, մինչև որ համապատասխան աշխատանքներ են տարվում, փորձարկումներ են արվում, ծրագրեր են մշակվում»։
«Իմ գնահատականով՝ գումար չի լվացվել։ Եթե հարցն այդպես եք դնում, ինձնից պատասխանը չեք կարող ակնկալել։ Կարող եք ակնկալել, եթե ինչ-որ քննություն գնա դրան վերաբերող։ Ինչ վերաբերում է ինձ, ես ուսումնասիրում եմ այն չափով, ինչքանով մեր պարտականություններն են, և ես այդպիսի բան չեմ տեսնում»։
Հուլիսի 12-ին, ժամը 13:42-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան հայտնվել է Եղեգիս գետում, կան տուժածներ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝պարզելու բնակարանից գողություն կատարած անձի ինքնությունը:
«Սասնա ծռեր» խմբի անդամների մի մասի վերաբերյալ քրեական գործով դատավորը քիչ առաջ մերժեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին Լուսինե Սահակյանի միջնորդությունը։
«Սասնա ծռեր» խմբավորման գործով դատական նիստի ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վերքեր ստացած երեք զինծառայողներից երկուսը տեղափոխել են Երևան և գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական կարգադրիչները քաղաքացիների զննության ընթացքում ասեղ են հայտնաբերել:
«Հիմա ես պահանջում եմ՝ իմ ընկերներին բերեք այստեղ, որովհետև խոշտանգումից հետո ես նրանց չեմ տեսել»,- ասաց Պավել Մանուկյանը: Դատավորն ասաց, որ հարցերը քննարկվեն հերթով: «Դուք հերթականությա՞մբ եք խախտում: Երբ ուզում եք՝ ոստիկաններին սարքում եք շերտավոր վարագույր, երբ ուզում եք՝ սարքում եք բորենի»,- ասաց Պ. Մանուկյանը:
Հուլիսի 12-ին, ժամը 11:17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Զգոնության կոչ վարորդներին։
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան։ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշակված է այս գործով դատական նիստը, դատավորը հայտնեց, որ ամբաստանյալի համար շտապօգնություն է հրավիրվել, այդ պատճառով նիստը հետաձգվում է 15 րոպեով։
Հուլիսի 12-ին, ժամը 09:20-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 9/1 տան դիմաց կայանած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան այրվում է: