
Շիրակի բնակիչը բեռնատարի ղեկին հանկարծամահ է եղել. shamshyan.com

Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի բնակիչ, 54-ամյա Արթուրիկ Հարությունյանն այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում Մանթաշ-Հոռոմ ավտոճանապարհի Սպանդարյան գյուղի վարչական տարածքում իր վարած ЗИЛ 130 մակնիշի 734 ՕP 61 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Հարությունյանը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։