Բաժիններ՝

ՌԴ ԱԻՆ ինքնաթիռով օդային հրդեհաշիջումը մեկնարկելու է վաղ լուսաբացին

Հիմնվելով հայ և ռուս մասնագետների՝ ՀՀ ՊՆ ուղղաթիռով Խոսրովի արգելանոցում իրականացված օդային հետախուզության տվյալների վրա՝ որոշում է կայացվել ինքնաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը մեկնարկել վաղ լուսաբացին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը:

«ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը գտնվում է «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ լիցքավորվում է ջրով և նախապատրաստվում առավոտյան թռիչքին»,- գրել է նա:

Օդանավակայան է ժամանել նաև 12 ջրատար՝ ընդհանուր 90 տոննա ջրատարողությամբ, որոնք նախատեսված են ինքնաթիռը ջրով լիցքավորման համար:

«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար ժամը 17:00-ի դրությամբ 63 փրկարար, ՀՀ ՊՆ 124 զինծառայող. 19 բնապահպան, անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Նախնական տվյալների համաձայն ՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս