![](/banners/BeFunky-design.jpg)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/vostikan.jpeg)
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. օգոստոսի 15-ից Երևանի Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում՝ Բաղրամյան պողոտայով Դ. Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կթույլատրվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց: