Բաժիններ՝

Ավելի քան երկու ամիս հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին հայտնաբերել են քննիչները

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի երկու քննիչի խրախուսելու մասին՝ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 2017թ. փետրվարի 18-ին 2 անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ բնակարան մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գողություն անելու համար: Նույն օրը մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, որը մերժվել էր: 2017թ. մարտի 21-ին վերաքննիչ դատարանը բավարարել էր կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը, և որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Նույն օրը մեղադրյալներից մեկը դիմել էր փախուստի, և նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

2017թ. հունիսի 8-ին հետախուզվողին հայտնաբերել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ալեքսեյ Կարապետյանցը և քննիչ Նարեկ Մկրտչյանը՝ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում տեսնելով նրան,և անմիջապես միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին քննչական բաժին տեղափոխելու ուղղությամբ:

Բացի այդ, 2017թ օգոստոսի 4-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ս.Սաֆարյանից դիմում է ստացվել առ այն, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ալեքսեյ Կարապետյանցը, ընտանեկան բռնության գործով նախաքննության ընթացքում դրսևորելով պրոֆեսիոնալիզմ և ջանասիրություն, պարզել է գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ պահպանելով քննության ողջամիտ ժամկետները և քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանի հրամանով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ալեքսեյ Կարապետյանցը պարգևատրվել է «Լավագույն քննիչ» կրծքանշանով, իսկ քննիչ Նարեկ Մկրտչյանին հայտարարվել է շնորհակալություն և խրախուսվել դրամական պարգևով՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։

Լուսանկարում՝ մեջտեղում՝ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ Արման Նահապետյանը, ձախից առաջինը՝ ավագ քննիչ Ալեքսեյ Կարապետյանցը, աջից առաջինը՝ քննիչ Նարեկ Մկրտչյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031