Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանը հերքել է Խոսրովի արգելոցում հազարավոր հեկտար անտառների այրվելու մասին լուրերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է մամուլում տարածված այն լուրերը, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետևանքով հազարավոր հեկտար անտառներ են այրվել: Ինչպես հաղորդոմ է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին նախարարը նշեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում լրագրողների հետ զրույցում:

«Հրապարակվող նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց Տոնոյանը:

Նախարարը նաև հերքեց տարածված լուրերը, թե հրդեհի հետևանքով անտառի կենդանիները իջել են հարակից գյուղերը:

Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը թռիչք կիրականացնի օգոստոսի 15-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031