
Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ ՌԴ դատավիճռը ճանաչելու նպատակով ԱՆ քրեակատարողական վարչությունը միջնորդություն է ներկայացրել դատարան

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունը 2013թ․հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի դեպքով 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարցով միջնորդություն է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ռուսական դատարանի դատավճիռը ճանաչելու նպատակով:
«Փաստինֆո»-ն այդ մասին տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Փաստաթղթերը թարգմանվել են և հուլիսի 27-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ՌԴ դատարանի դատավճիռը Հայաստանի դատարանի կողմից ճանաչելու նպատակով:
ՔԿՎ-ից հայտնեցին, որ միջնորդությունն ուղարկվել է դատարան և սպասում են դատական նիստի նշանակվելուն:
Հիշեցնեք, որ Հրաչյա Հարությունը Հայաստան է տեղափոխվել հուլիսի 20-ին՝ պատժի մնացած մասը Հայաստանում կրելու համար:
Նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: