Բաժիններ՝

«Խոսրովի անտառ»-ում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար Ռուսաստանից «ԻԼ-76» ինքնաթիռը շուտով կհասնի Հայաստան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնությունից «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան կհասնի ժամը 16:00-ին: Այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ժամանելու է մեկ ինքնաթիռ, որը բավարար կլինի հրդեհաշիջման աշխատանքը կազմակերպելու համար,-ասաց նախարարը՝ հրաժարվելով նշել, թե որքան տարածք է ընդգրկել հրդեհը,- հաշվարկները կատարում ենք, այս պահին ոչինչ հնարավոր չէ ասել»:

Ռուսաստանից «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան բերելու եւ լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «ԻԼ-76» ինքնաթիռը հագեցած է օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։ Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։

Օգոստոսի 14-ի, ժամը 15.00-ի դրությամբ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 75 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 132 զինծառայող, ոստիկանության 70 ծառայող և Անտառտնտեսության 50 աշխատակից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս